Դեկտեմբերի 16-ին, ժամը 17։32-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս մոլորվել է։
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները մոլորված քաղաքացուն փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել են իր մեքենային։