Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, վաղը նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հայտնել են Թեհրանում և Մոսկվայում, բանակցությունների օրակարգում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը:
Արաղչին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամների հետ: Իրանի արտաքին գործերի նախարարը համակողմանի է անվանել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հայտարարելով, որ Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը ներառում է բոլոր ոլորտները: Դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը ևս զարգացնում են միջխորհրդարանական փոխգործակցությունը: