Ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են Պարույր Սևակի տուն-թանգարանից:
«Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,- ասված է հայտարարության մեջ։
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Զանգակատուն գյուղի ավելի քան 85 տոկոսն ուզում է, որ Պարույր Սևակի արձանը դպրոցի բակից հանվի: Այս հարցման արդյունքները հրապարակել էր բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի ստեղծագործության շուրջ աղմուկը չի դադարում: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ քանդակագործը որոշել էր իր նվերն անել Պարույր Սևակի ծննդավայրին: