Զանգակատուն գյուղի ավելի քան 85 տոկոսն ուզում է, որ Պարույր Սևակի արձանը դպրոցի բակից հանվի: Այս հարցման արդյունքները հրապարակել է բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի ստեղծագործության շուրջ աղմուկը չի դադարում արդեն տասն օր: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ քանդակագործը որոշել էր իր նվերն անել Պարույր Սևակի ծննդավայրին:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան