TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ, հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալը՝ արձագանքելով իրանցի պաշտոնյայի հայտարարությանը: Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է Իրանի ԱԳՆ տեսակետը, ըստ որի Թրամփի ուղին հաշվի է առնում Թեհրանի կարմիր գծերը: Ռուբինյանի խոսքով՝ բացի այդ «արտատարածքային միջանցք» ասվածը կարմիր գիծ է նաև Հայաստանի համար: Խորհրդարանի ճեպազրույցներում անդրադարձ է եղել նաև Հայաստանին ԵՄ աջակցությանը: Սարգիս Խանդանյանը, սա Հայաստանի ներքին գործերին միջամտություն չի համարել, նշել, որ ժողովրդավարությունը հարձակումների է ենթարկվում ոչ միայն դրսից, այլև ներսից:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան