Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ 3+3 հարթակը հենց դրան է ուղղված՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավարը: Միխայիլ Կալուգինի խոսքով՝ ցանկանում են տեսնել ուժեղ Հայաստան, նոր թափ են ստացել նաև Բաքվի հետ հարաբերությունները: Թրամփի ուղու մասին պաշտոնյան նշել է, որ հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն: