Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը տեղեկացրել է, որ որոշել է դադարեցնել լիազորությունները:
«Պատճառները խորքային են և ինստիտուցիոնալ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բեքմեզյանը՝ ընդգծելով, որ համաձայն չէ վերջին ամիսներին Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ խորհրդարանը Կարեն Անդրեասյանին ու Երանուհի Թումանյանցին ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Անդրեասյանը Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած գաղտնի քվեարկությամբ հոկտեմբերի 7-ին ընտրվեց ԲԴԽ նախագահ:
Այս պաշտոնը թափուր էր հուլիսից, երբ հրապարակված սկանդալային ձայնագրությունից հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց: