«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը տեսանելի ապագայում Հարավային Կովկասի պետությունները չի տեսնում Եվրոպական Միության կազմում: Իր կողմնակիցներին նա հավատացրել է, որ աշխարհագրությունն այդ երկրներին թույլ չի տալիս լինել ԵՄ անդամ: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանը պետք է հիշի, որ իր հարևաններն են հարավից՝ Իրանը, իսկ Հյուսիսից՝ Ռուսաստանը և փորձի իր գլխին խնդիրներ չբերել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան