Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի։
Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել՝ հրապարակայնորեն հերքել իր հայտարարությունը, ինչպես նաև վճարել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի ասուլիսում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը Չինաստանից մեկ տոննա՝ հալյուցինացիաներ առաջացնող սունկ է բերել, որն օգտագործում է իր ելույթներից առաջ։ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայտարարել էր, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։
.jpg)