Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
1lurer.am-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին:
Նշված համայնքներ, որտեղ քարոզարշավ էր անցկացնում ՔՊ-ն, եկել էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները։
Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում
տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:
Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:
Նիկո՛լ, վարչապե՛տ»: