«Ալյանս» կուսակցության առաջնորդը ո՛չ վարչապետի թեկնածու է, ո՛չ պատգամավորի: Գրանցումը մերժվել է վերջին չորս տարում մշտապես Հայաստանում բնակվելու վերաբերյալ փաստաթուղթ չներկայացնելու հիմքով: Տիգրան Ուրիխանյանն, ի դեպ, վիճարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումը: Կուսակցությունը պատրաստ է գործակցել իրենց արժեքներն ու արմատական մոտեցումներն ընդունող ուժերի հետ:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան