«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քողարկված գրասենյակ է ունեցել համակցված կերերի խանութի ներքո: Ընտրակաշառքի և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի վերաբերյալ նոր ձայնագրություններ է հրապարակել Հակակոռուպցիոն կոմիտեն: Կոմիտեն օպերատիվ գործողություններն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության հետ գործակցությամբ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան