Կառավարությունն ավելացնում է խելացի անասնաշենքերի կառուցման համար հատկացվող գումարները: Նախկինում խելացի անասնաշենքերը նախատեսվում էին 10-15 կենդանու համար, որի հանդեպ հետաքրքրվածությունը, ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի, երկրում քիչ էր: Հիմա 40-45 կենդանու համար նախատեսված անսանաշենքի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը հասցվել են 46 միլիոն դրամի: