Երևան քաղաքում մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 16-ի ցերեկը, 19-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում, 17-18-ը և 20-21-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, մայիսի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
