«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավ է իրականացրել Արագածոտնի մարզում: Աջակիցների հետ հանդիպման ժամանակ նրան հարցրել են, թե ով է կուսակցության վարչապետի թեկնածուն: Ծառուկյանը պնդել է, որ երեք-չորս թեկնածու ունեն, բայց երբ ժամանակը գա և իր թիմն ու ժողովուրդը համաձայն չլինեն նրանց թեկնածությանը, այդ ժամանակ էլ կքննարկեն իր հարցը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան