Արագածոտնի մարզում «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին ուսուցիչներն ու աշակերտները մասնակցել են իրե՞նց կամքով, թե՞ ինչ որ մեկի հանձնարարությամբ: Նախարար Անդրեասյանը պարզաբանումներ է պահանջել դպրոցներից: Հարցը ուսումնասիրում են նաև մարզպետարանում:
Հավաքին մասնակցած ուսուցչի խոսքով՝ դասերից հետո իր կամքով է գնացել հանդիպման, ցանկացել շնորհակալություն հայտնել վարչապետին՝ առողջության համընդհանուր ապահովագրության ընձեռած հնարավորության համար:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: