Հայաստանը այս տարի ևս կմասնակցի World Travel Awards 2026 միջազգային մրցանակաբաշխությանը, որի «Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն» անվանակարգում հաղթել էր 2025 թվականին:
Զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակի խոսքով՝ ոլորտի Օսկար համարվող այս մրցանակաբաշխությունը լավ հնարավորություն է, որպեսզի երկրները միջազգային հարթակում ձևավորեն նպաստավոր զբոսաշրջային ուղղություն:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան