Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կուսումնասիրի հաշմանդամություն ունեցողների խնդիրները, և այդ ուղղությամբ կձեռնարկի գործուն քայլեր:
Նորաստեղծ հանձնաժողովի նպատակն է միջավայրը ավելի մատչելի դարձնել բոլորի համար, և հաշմանդամություն ունեցողներին ավելի շատ տեսնենք փողոցում, դպրոցում կամ կինոթատրոնում:
Եթե Երևանում խնդիրը որոշակիորեն լուծված է, նույնը չի կարելի ասել մարզերի մասին: