• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 20:0416 Մար, 2024

Տնտեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ու գիտության հիմնական բարեփոխումները և Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը խոսել է նախադպրոցական կրթության որակի բարձրացման, 3-5 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավվածությանը` ավելացնելով, որ 2019 թվականին մանկապարտեզներ են հաճախել վերը նշված տարիքի երեխաների 64 տոկոսը, իսկ 2023-ին` 71 տոկոսը: Նախարարի խոսքով` աճը պայմանավորված է իրականացված բարեփոխումներով, նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացմամբ, ինչպես նաև կառավարության 500 մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրով: Հաջորդիվ նախարարն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչի ազդեցությանը կրթության որակի վրա, հանրակրթության կառավարմանը, ֆինանսավորման համակարգին, կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, վարձատրության քաղաքականությանը, ինչպես նաև բարձրագույն կրթության որակի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև Ակադեմիական քաղաքի հիմնական սկզբունքները, քաղաքի ենթակառուցվածքներին, գիտության ոլորտի զարգացման ծրագրերին:

Քննարկումներից հետո Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Ես մի քանի հարցադրումներ և շեշտադրումներ անեմ, այնուհետև անցնեք հարցուպատասխանին, քննարկումներին: Գիտեք արդեն, որ 2023 թ. արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ավելի քան 8 տոկոս տնտեսական աճ: Մենք նախորդ մեր հանդիպումների ժամանակ էլ խոսել ենք տնտեսության աճի, տնտեսության պոտենցիալի մասին: Ընդհանրապես տնտեսագետները կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին իր պոտենցիալից ավելին է անում կամ ավելի մեծ արդյունքներ է արձանագրում: Բայց մյուս կողմից տնտեսագետները համաձայն են նաև այն պնդմանը, որ տնտեսական աճն իր հերթին մեծացնում է մեր տնտեսական պոտենցիալը: Եվ հիմա կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է`քաղաքականություններն ուղղել այդ տնտեսական պոտենցիալի մեծացմանը և տնտեսական պոտենցիալի իրացման հնարավորություններ ստեղծելուն:

Մենք ունենք այս խնդիրը և՛ կարճաժամկետում, և՛ միջնաժամկետում, և՛ երկարաժամկետում: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել ակնհայտ մի փաստ՝ տնտեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը: Ընդ որում, մեր քաղաքական և հայեցակարգային ընկալումն այն է, որ կրթություն ասելով՝ մենք չպետք է այն հատվածական ընկալենք: Նախակրթարանից կամ մանկապարտեզից մինչև բուհ և հետբուհական կրթություն՝ պետք է նայենք մի ռազմավարության և մի ռազմավարական տրամաբանության մեջ: Այս առումով, տիկին նախարարն արդեն մի շարք կարևոր ընդգծումներ արեց, բայց ես ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ, իմ կարծիքով, մենք պետք է ռազմավարական մոտեցումներ որդեգրենք կամ արձանագրենք ռազմավարական մոտեցումները: Մենք 3-5 տարեկան երեխաների վերաբերյալ ենք խոսում և որոշակի թիրախ ենք նախանշել, որին հասնելու հավանականությունը շատ մեծ է մինչև 2026 թվականը:

Բայց մենք երկարաժամկետում պետք է նաև որոշակի քաղաքականություն և ռազմավարություն որդեգրենք 1-3 տարեկան երեխաների համար, կամ եթե կոռեկտ է ասել՝ 0-3 տարեկան երեխաների համար, որովհետև սա տնտեսական պոտենցիալի մասին է՝ երկու կտրվածքով: Առաջինը, որ ժամանակակից աշխարհում, ակնհայտ է, որ հենց 0 կամ 1 տարեկանից երեխանները ստանում են կրթություն և նույնիսկ լեզուներ են սովորում, բայց դա տեղի է ունենում առանց նախանշված քաղաքականությունների և առանց կառավարության միջամտության: Եվ սա իր հերթին բերում է հարց, որ կառավարությունները, պետությունները պետք է որոշակի քաղաքականություն որդեգրեն:

Երկրորդ՝ ակնհայտ է նաև Հայաստանի համար, և այս խնդիրն առավել սուր է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են, որ մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի կանայք հնարավորինս քիչ կանգնեն՝ «երեխա՞ ունենալ, թե՞ աշխատել կամ կարերիա անել» երկընտրանքի առաջ, այն տրամաբանությամբ, որ, իհարկե, ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունը մեզ հանգեցնում է այն մտքին, որ այս խնդիրը, եթե մի փոքր կոպիտ ու սուր ձևակերպենք, կանանց խնդիրը չէ: Դա առաջին հերթին կառավարության խնդիրն է, որպեսզի այս հարցի պատասխանի որոշակի ֆորմուլաներ ձևակերպեն:

Հանրային անվտանգության և առողջության տեսակետից կարևոր եմ համարում երկու խնդիր: Մենք որոշել ենք, և դա ակնհայտ որոշում է, որ պետք է անդրադառնալ ընդհանրապես կրթական հիմնարկների անվտանգության ապահովման խնդրին, որովհետև, ցավոք, բազմաթիվ են դեպքերը, և տարբեր երկրներ այս խնդրի լրջությունը հասկացել են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ կոնկրետ իրադրության և իրավիճակների հետ են կանգնել: Նաև մեզ համար այսօր այս խնդիրը շատ հրատապ է այն տրամաբանությամբ, որ մենք ունենք որոշակի մտավախություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և այլն: Դա աշխարհում գլոբալ պրոբլեմ է, և մենք պետք է դրա հետ առնչվենք:

Եվ, իհարկե, դպրոցական սննդի հետ կապված կարգավորումները նույնպես շատ կարևոր են, որովհետև գլոբալ առումով և ՀՀ-ում երեխաների շրջանում ավելորդ քաշի հետ կապված պրոբլեմը դառնում է համատարած: Մենք այստեղ պետք է նաև դպրոցական սննդի ոլորտում կարողանանք որոշակի քաղաքականություններ մշակել, իհարկե, նաև զուգահեռ զարգացնելով դպրոցական ենթակառուցվածքները: Դեռ խոսում ենք դպրոցական ենթակառուցվածքների մաշվածության մասին, երբ առանձին հաշվառենք դպրոցական մարզական ենթակառուցվածքները, կտեսնենք, որ այդտեղ իրավիճակը շատ ավելի վատն է, քան ընդհանրապես դպրոցական ենթակառուցվածքների մասով: Կարծում եմ` մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է այն տվյալը, թե ծայրահեղ աղքատ ընտանիքների մասնակցությունը որքան է բուհական կրթության ոլորտում: Սա շատ խորը պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք: Իհարկե, ենթադրում ենք, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում պատկերը մի փոքր այլ է, բայց, այնուամենայնիվ, այդ սահիկը ցույց է տալիս, որ ծայրահեղ աղքատ ընտանիքը շարունակելու է մնալ ծայրահեղ աղքատ ընտանիք, ու ծայրահեղ աղքատությունն արդեն դառնալու է ժառանգություն, որը սերնդեսերունդ ուղղակի փոխանցվում է: Եվ սա էլ կառավարության խնդիրն է՝ մշակել մոտեցումներ և քաղաքականություններ այս շղթան ջարդելու համար:

Աղքատության գնահատման նոր համակարգը, որն ուզում ենք ներդնել, շատ կարևոր է, որովհետև, ըստ էության, մենք պետք է գնահատենք, հարգելի գործընկերներ, առանց ամաչելու, և մեր պարտքն է գնահատել, որ սա նաև սոցիալական ապահովության ոլորտում մեր վարած քաղաքականությունների արձագանքն ու հետևանքն է: Այսինքն՝ այն քաղաքական գնահատականը, որ տվել ենք նախկինում, այդ գնահատականն արտահայտվել է նաև կրթության ոլորտում, որովհետև մենք ինչ ենք ասում՝ սոցիալական այն քաղաքականությունները, որ երրորդ հանրապետությունում վարվել են, դրանք հենց եղել են նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Մենք ծայրահեղ աղքատին և աղքատին կամ այդ կատեգորիայում գտնվող մեր քաղաքացիներին ասել ենք` եթե դուք աղքատ եք` շարունակեք մնալ աղքատ, մենք ձեզ համար կսահմանենք այս արտոնությունը, այս արտոնությունը, այս արտոնությունը, բայց եթե հանկարծ դուք հաղթահարեք այդ աղքատությունը` մենք ձեզ կզրկենք այս արտոնությունից, այս արտոնությունից, այս արտոնությունից: Եվ սա լուրջ պրոբլեմ է: Մենք արդեն իսկ քննարկել ենք այն ծրագիրը, որ առնվազն տեսական մակարդակում համոզիչ է, որ մարդկանց անընդհատ մղելու ենք աղքատությունը հաղթահարելու: Եվ, իհարկե, այստեղ կրթության ոլորտի հետ համադրումը շատ կարևոր է:

Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են: ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, կարծում եմ՝ այս արտահայտությունն արդեն մեզ համար, եթե ոչ կարմիր, գոնե դեղին նշան պետք է լինի: Եվ ուզում եմ, որ մենք այս ստատուս քվոն լավ հասկանանք, որովհետև ոչ մի առանձին բան նկատի չունենալով, այլ նկատի ունենալով ընդհանուր պատկերը. 60 բուհ նշանակում է՝ 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1000-ի մոտ դեկանի տեղակալ և այլն: Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին` զգում ենք, որ որոշակի լարվածություններ են առաջանում, որովհետև խոսում ենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց կամ, եթե շատ ուղիղ ասենք, իրենց տեսակետով, մենք դրա մասին չենք խոսում, բայց իրենք ընկալում են այդպես, այդ կարգավիճակներից զրկելու մասին: Բայց սա մեր երկրի տնտեսական պոտենցիալի զարգացման և ընդհանրապես մեր երկրի պոտենցիալի իրացման ու զարգացման մասին է, որովհետև մենք բուհական ոլորտում մեր թերությունները զգում ենք ամեն տեղ, բացարձակապես ամեն տեղ:

Փորձագիտական պարզ հարցերի պատասխաններ ստանալը դառնում է ուղղակի անհնարինություն: Երբ բարձրաստիճան պաշտոնյանները, ինչը վատ չէ, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաններն էլ պետք է կրթվեն, սովորեն, բայց պարզ հարցերի պատասխաններ, էլ չեմ ասում, բարդ հարցերի պատասխաններ գտնելու համար ստիպված են գնալ անձամբ փնտրել, գտնել տեղեկություններ, համադրել և այլն: Եվ սա մեր ամենօրյա աշխատանքի մասն է: Մենք այսօր մեզ շրջապատող իրականության մասին հայտնաբերում ենք տեղեկություններ, որոնք մեզ կենսականորեն անհրաժեշտ էին ասենք 7 տարի առաջ, 10 տարի առաջ և այլն: Այսինքն՝ նշանակում է, որ այդ տեղեկությունների և այդ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին մենք, օրինակ, 10 տարի ուշացել ենք, 5 տարի ուշացել ենք կամ թեկուզ եթե 3 տարի ենք ուշացել, դա նույնպես իր նեգատիվ ազդեցությունն է ունենում մեր երկրի վրա:

Ուզում եմ նաև ընդգծել մի շատ կարևոր արձանագրում: Եթե, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեն օրինակ՝ Եվրամիությունում, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է և՛ պետական բուհերին, և՛ մասնավոր բուհերին: Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Եվ սա ֆունդամենտալ արձանագրում է:

Այս առումով Ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է: Եվ, իհարկե, մենք պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի, դիմորդների, հանրության հետ, որովհետև սա մեր երկրի ապագայի տեսլականի շատ կարևոր մաս է:

Շահարկման կամ քննարկման իմաստով ամենակարևոր թեմաներից մեկը՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը, հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում: Ես եվրոպական ստանդարտների մասին խոսեցի, բայց նույնիսկ այսօր գոյություն ունեցող մեր օրենքներով, եթե փորձենք հավաստագրել և լիցենզավորել մեր բուհերը, ոչ մի բուհ այդ լիցենզավորումը չի ստանա: Այսինքն՝ մեր երկրում գործում է օրենսդրություն, որ բուհերը պետք է համապատասխանեն այս ստանդարտին, այն ստանդարտին:

Հայաստանի Հանրապետությունում այսօր գործող բոլոր բուհերը չեն կարող այդ լիցենզիոն պայմաններով անցնել: Եվ Ակադեմիական քաղաքի գաղափարն իրականում այստեղից է ստեղծվել: Մենք ասել ենք՝ ինչպե՞ս անենք, որ մեր բուհերը համապատասխանեցնենք նույնիսկ մեր օրենսդրությանը, որն ամենաբարձր ստանդարտը չէ: Եվ տեսել ենք, որ դրա հնարավորությունը չկա, չենք կարող այդ շենքերը վերափոխել և այլն, որովհետև ժամանակակից աշխարհում ակնհայտորեն ֆիզիկական ենթակառուցվածքը բովանդակային ենթակառուցվածքի հետ պետք է համադրվի, որովհետև մեկն առանց մյուսի ճեղք է առաջացնում: Եվ սա է պատճառը, որ մենք ասել ենք, ուրեմն պետք է զրոյից սկսել այդ պրոցեսը, և այդտեղից առաջացել է գաղափարը:

Ընդ որում` մենք այդ բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում, խոսում ենք Հայաստանի միջազգային հեղինակության մասին, բայց միջազգային մամուլում առնվազն տասնյակ հրապարակումներ են եղել, թե ինչպես են Հայաստանում, օրինակ՝ գործում բուհեր, որոնք ֆեյք բժշկական դիպլոմներ են վաճառում, տարբեր մասնագիտությունների ֆեյք բժշկական դիպլոմներ են վաճառում և այլն: Եվ երբ գնում ենք այդ բուհերի հետևից` այդ բուհերը փակելու այն տրամաբանությամբ, որ նրանք այդ արտոնագրման պայմաններին չեն համապատասխանում, նրանք մի շատ լեգիտիմ փաստարկ են բերում, ասում են` կներեք, եկեք գնանք պետական բուհերը նայենք: Շատ լավ, դնո՞ւմ եք այդ ստանդարտը, մենք ոչ մի խնդիր չունենք, ուրեմն այդ ստանդարտը դրեք բոլոր բուհերի համար՝ և՛ մասնավոր բուհերի, և՛ պետական բուհերի, և՛ օտարերկրյա բուհերի համար: Այստեղ է, որ տեսնում ենք` եթե շատ սկզբունքային գտնվենք, բոլոր բուհերը պետք է փակվեն այն տրամաբանությամբ, որ արտոնագրման պայմաններին չեն համապատասխանում:

Հետևաբար, եթե երկարաժամկետում տեղափոխում ենք բուհերն Ակադեմիական քաղաք, որը, ըստ էության, մեգանախագիծ է, մեկ միլիարդ և ավելի դոլարի ներդրում կպահանջի երկարաժամկետում, հարց է ծագում՝ հին շենքերն ի՞նչ են լինելու: Նախկինում Հայաստանում այդ պրակտիկան է գործել, որ նոր ենթակառուցվածք ստեղծելու համար հին ենթակառուցվածքների շենքերն օտարվում են, բայց մենք հընթացս էլ հասկացանք, որ դա վատ գաղափար է: Եվ մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ Երևան քաղաքի այդ բոլոր շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և միջազգային հեղինակություն ունեցող ընկերության տրվեն կառավարման՝ որպես տարածքներ: Եվ այնտեղից գեներացվող ամբողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքի և բուհական համակարգի ֆինանսավորմանը: Դա քննարկելու հարց է՝ որպես պետական բյուջեի եկամուտ, թե ուղղակի գնա Ակադեմիական քաղաքի հիմնադրամի հաշիվներին: Բայց սա այն է, ինչի մասին այսօր մտածում ենք:

2018 թվականին գիտության ֆինանսավորումը եղել է 14,3 մլրդ դրամ, 2024 թվականին՝ 40,2 մլրդ դրամ է, և գործնականում գրեթե 3 անգամ ֆինանսավորումն ավելացել է: Նաև գիտաշխատողների աշխատավարձն է բարձրացել: Շատ կարևոր է, որ սկսել ենք բավականին մեծ ծավալով սարքեր, սարքավորումներ ձեռք բերել գիտության համար` գիտության պրակտիկ և ֆունդամենտալ հատվածն ուժեղացնելու նպատակով: Նաև կառուցակարգային փոփոխություն ենք արել, այժմ մենք ունենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որն այս տարվանից արդեն գործում է: Իհարկե, մեր ընկալումը և պատկերացումն այն է, որ այս ծրագրերը, ռեֆորմները պետք է ծառայեն Հայաստանի տնտեսական զարգացմանը և ընդհանրապես՝ Հայաստանի զարգացմանը, որը մեր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության պետական շահն է:

Եվ ամփոփելու համար, այս միտքն ուզում եմ նորից ընդգծել, որովհետև նաև մենք մեր պետության գոյության ընթացքում անընդհատ փնտրել ենք, թե Հայաստանի Հանրապետության պետական շահ ասելով, ի վերջո ի՞նչ նկատի ունենք: Եվ մեր եզրակացությունն այն է, համենայնդեպս՝ մենք փորձում ենք այդ հայեցակարգը դնել մեր գործողությունների հիմքում, որը ֆունդամենտալ գիտության և հետազոտության հարց է, բայց նորից այդ հարցերի պատասխանները փորձում է փնտրել և գտնել կառավարությունը, ըստ էության, միայնակ: Մեր արձանագրումն այն է, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և/կամ Հայաստանի զարգացումը, որը հնարավոր չէ պատկերացնել առանց տնտեսական զարգացման»:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տնտեսական և սոցիալական ներառմանը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կառավարության կողմից իրականացված և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերին:

Ըստ փոխվարչապետի՝ առաջինը լուծվել են ԼՂ-ից ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանով ապահովման խնդիրները. մոտ 70 հազար մարդ կացարանով ապահովվել է մարզպետարանների օգնությամբ ու ուղիղ աջակցությամբ: Այդ ընթացքում մարզպետարանները ծախսել են 4,4 մլրդ դրամ ժամանակավոր կացարանների՝ հյուրանոցների, հյուրատների, սննդով ապահովելու և տարբեր միջոցառումների իրականացման համար: «Միաժամանակ կառավարությունն անմիջապես սկսել է 3 հաջորդական ծրագրերի իրականացումը: Միանվագ հրատապ դրամական աջակցության ծրագրի շրջանակում յուրաքանչյուրին տրամադրվել է 100 հազարական դրամ: Այսօրվա դրությամբ այս ծրագրի շահառու է 113 հազար մարդ, 11,3 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել: Երկրորդը՝ 6 ամսյա ծրագիրը, որն ուղղված էր կեցության և կոմունալ ծախսերի աջակցությանը: Միջին հաշվով ներկայումս 95-97 հազար մարդ շարունակում է հանդիսանալ այս ծրագրի շահառու: Սա 40 հազար դրամ բնակվարձի և 10 հազարական դրամ կոմունալ ծախսերի համար աջակցության ծրագիրն է, որ գործող որոշմամբ նախատեսվում է շարունակել մինչև 2024 թ. ապրիլ, բայց մենք ունենք որոշում դրա գործողությունը մինչև տարեվերջ շարունակելու վերաբերյալ: Երրորդ հիմնական աջակցության ծրագիրը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամական աջակցության տրամադրումն էր այն մարդկանց, ովքեր չունեին բավարար դրամական միջոցներ»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը նշել է նաև, որ կրթության ոլորտում նույնպես ուղղորդված աջակցություն է ցուցաբերվել: Բուհերում ուսանում է ԼՂ-ից բռնի տեղահանված 3800 ուսանող, նրանց 2023-2024 ուստարվա ուսման վարձերը վճարում է ՀՀ կառավարությունը՝ առանց առաջադիմության գործոն հաշվի առնելու: Հանրակրթական հաստատություններում սովորում է 17 հազար աշակերտ:

Հոկտեմբերից մինչև մարտ կենսաթոշակ և նպաստ են ստացել 25300 կենսաթոշակառու և մոտ 2000 նպաստառու: Տարբեր ծրագրեր են իրականացվել զբաղվածության ուղղությամբ: Մասնավորապես՝ 320 ուսուցիչ ստացել է մարզային ուղեգրում, ավելի քան 200 բուժաշխատող աշխատում է տարբեր բժշկական կենտրոններում, 725 բուժառու ստացել է միջնորդագրեր շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերին մասնակցելու համար:

«Մենք անցումային մի մեխանիզմ ենք սահմանել ԼՂ-ից իրավաբանական անձանց պարզեցված վերագրանցելու համար: 235 այդպիսի կազմակերպություն վերագրանցվել և Հայաստանում շարունակում է իր տնտեսական գործունեությունը: Եվս մեկ կարևոր ցուցանիշ՝ փետրվարի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 11870 անձ արդեն գրանցված է ՊԵԿ-ի համակարգում՝ որպես վարձու աշխատող»,- նշել է փոխվարչապետը:

Քննարկվել են նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագրին, դրա նպատակներին ու սկզբունքներին վերաբերող հարցեր: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ` ծրագիրը լրամշակելու և լավարկելու նպատակով:

Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել որակի նոր ստանդարտների սահմանմանը և իմպլեմենտացմանը, արտահանման և ներմուծման հոսքերի դիվերսիֆիկացմանը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություններով իրականացված և առաջիկայում նախատեսվող միջոցառումները, քայլերը ու դրանց նպատակները:

Քննարկվել են նաև ինքնահայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքին, 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակին վերաբերող հարցեր:

Ամփոփելով` վարչապետը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին արդյունավետ քննարկման համար. «Իհարկե, երբ մենք այս հարցերը քննարկում ենք` միշտ չէ, որ դրանց արդյունքում ունենում ենք կոնկրետ եզրակացություններ և որոշումներ: Բայց կարծում եմ՝ այսպիսի քննարկումները շատ կարևոր են, այսպես ասած՝ մտագրոհի ժանրի մեջ, որոնք հետագայում, իհարկե, արտահայտվում են մեր քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման մեջ, ինչպես նաև հնարավորություն են տալիս մտածել վերլուծական նոր գործիքների մասին»:

Դիտումների քանակ127
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 22:3512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015