Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ոգեկոչման նպատակով բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել. միայն Լոս Անջելեսում դրանց թիվը տասնյակի է հասնում: Ցեղասպանության կրկնության բացառումը և Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումն է եղել Գլենդելի Ալեքս թատրոնի շենքում ամենամյա հավաքի գլխավոր ուղերձը, իսկ նպատակը՝ հայերին միավորելն ու օտար համայնքներին իրազեկելը:
«Ամբողջ մի ազգի էթնիկ զտումն անարդարացի ողբերգություն է, բայց կարևորը հայ ժողովրդի ապրելու կամքն է»,- նկատել են հավաքի մասնակիցները:
Մանրամասները՝ Լիլիթ Սեդրակյանի ռեպորտաժում։