Ցեղասպանության հարցում Հայաստանը և Սփյուռքը պետք է դերերի որոշակի բաժանում անեն: Հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել թուրքագետ Նելլի Մինասյանը:
«Պարզ է, չէ՞, երբ Հայաստանը դա դարձրեց իր արտաքին քաղաքականության գերակայություն, դա մեծ հաշվով մեզ օգուտ չտվեց, ավելի խոցելի դիրքում դրեց:
Ավելին, Հայաստանը, լինելով փոքր պետություն, այդքան մեխանիզմներ ու ռեսուրսներ չունի, որպեսզի գործընթացի վրա ծախսի, բայց Սփյուռքն ինքը դրա պահանջատերն է, որովհետև Սփյուռքը ձևավորվել է Հայոց ցեղասպանության հետևանքով»,- ասել է նա:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան