Ծիծեռնակաբերդի բարձունքը բաց է բոլոր այցելուների համար։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով մասնագիտական բոլոր պահանջները: Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, նաև հավերժության տաճարի մույթերը։
2024թ․դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։ Այս ընթացքում աշխատանքն ուղեկցվել է կեղծ լուրերով՝ թե քանդում են հուշահամալիրը, մինչդեռ այսօր տեսանելի է բարձր որակով կատարված ահռելի աշխատանքը:
Իրինա Մկրտչյանի տեսանյութը: