Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի համահեղինակ, հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար Սաշուր Քալաշյանը ներկայացրել է հուշահամալիրում հիմնանորոգում անելու պատճառները:
Հարց է բարձրացվել, որ մույթերի կետային նորոգմամբ առկա խնդիրը հնարավոր չէ լուծել, պետք է հիմնանորոգում անել:
Ըստ Սաշուր Քալաշյանի՝ հուշահամալիրի ներսի քարերի աղակալումն արդեն «բոլորին զայրացնում էր», ուստի որոշում կայացվեց հարցը քննարկել պատկան մարմինների հետ:
«Բազմաթիվ տարբերակներ քննարկեցինք, առաջարկություններ քննարկեցինք, և վերջնական առաջարկությունը եղավ այն, որ մասնակի միջամտությունը ոչ մի ուժ չունի: Որպեսզի հարցը լուծվի, պետք է հիմնանորոգում անել, պետք էր նորից ջրամեկուսացնել հուշարձանի մույթերի մեջքի հատվածները»,- ասել է նա: