Պիտի անենք ամեն ինչ, որ մարդկության դեմ նմանատիպ հանցագործություններն այլևս երբեք չկրկնվեն: Մենք մեր ձայն ենք բարձրացնում ոչ միայն Հայաստանում, Ֆրանսիայում, այլև այլուր: Այդ մասին ասել է Ֆրանսիայի Մեծ Արևելքի ֆրանսիական ծիսակարգի գերագույն գլխավոր խորհրդի գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսիս Դորիակը:
«Շատ է խոսվում այս մասին, շատ է դատապարտվում, բայց կանխարգելիչ միջոցառումները բավարար չեն, և ես կարծում եմ՝ որպեսզի անցնենք կանխարգելման փուլն ու կարողանանք լիակատար կանխարգելել, պետք է ավելի շատ ճանաչենք՝ ինչ է կատարվում աշխարհում, և պետք է ավելի շատ բարձրաձայնել այդ մասին: Պետք է այդ մասին խոսել»,- ասել է նա:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան