• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանը Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան. «Հարևաններ» Հայաստանը Մարգարայի անցակետով մարդասիրական... 20:34
Վախեցեք 740 հազար մարդու ցասումից, ընդդիմությունը սա չի մարսելու Վախեցեք 740 հազար մարդու... 19:37
Բաց հարթակ. Եթե Հայաստանին հեռացնեն ԵԱՏՄ-ից, ԵԱՏՄ-ն կփլուզվի. Օրդուխանյան Բաց հարթակ. Եթե Հայաստանին... 23:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 08:0824 Ապր, 2026

Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան Կայսրությունում։
 
Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։
 
Ամեն տարի ապրիլի 24-ին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների թափորը բարձանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խոնարհվելու մեր նահատակված հայրենակիցների առջև։
 
Ու ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու, և Մեծ Եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։
 
Այս մտածումների և հաստատակամության վրա է հիմնված մեր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։
 
Ձեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը և գալիքը լավը դարձնելու համար։
 
Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։
 
Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19–րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։
 
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
 
Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն։ Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։
 
Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, տասնյակ բնակավայրեր եւ, ընդհանրապես, մեր պետությունը՝ թերբնակեցված։
 
Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել և գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով, և այս գիտակցության վրա հիմնվելով՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի և պանդխտության տրամաբանությունից։
 
Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3–ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։
 
Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։
 
Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների և արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, և Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։
 
Զոհերի և զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, և այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։
 
Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատևությունն է։
 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների իղձերի և ընդհատված երազանքների իրագործումը։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնում է այս ճանապարհով։
 
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
 

Դիտումների քանակ1367
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք. Սուրենյան 21:3312 Հնս, 2026
  • Այս տարի նույնպես մասնակցեցի անվարձահատույց դոնորության մեր արշավին. Ավանեսյան 21:1812 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Հանրությունը սկզբից հաշտ է լինում, հետո հաշտ չի լինում. Սամվել Կարապետյանի գնահատականները 21:0012 Հնս, 2026
  • Կուբայի նախագահը հայտարարել է երկրի համար նախատեսված կարևոր բարեփոխումների մասին 20:4012 Հնս, 2026
  • Ուկրաինան համակարգված կերպով կտրում է Ղրիմը Ռուսաստանից՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով. Euronews 20:3412 Հնս, 2026
  • Սվիրիդով-Իսահակյան. «Երկիր հայրական» 20:2612 Հնս, 2026
  • Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին. Արաղչի 20:2112 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել 20:1512 Հնս, 2026
  • Լոս Անջելեսի շաբաթօրյա դպրոցը՝ հայապահպանության առաջնագծում 20:1412 Հնս, 2026
  • Լեհաստանի ռազմաօդային ուժերը ստացել են F-35 կործանիչներ 20:1312 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը 20:1012 Հնս, 2026
  • Կայծակի հարվածից վնասված կամուրջը արագ կվերականգնվի. նախարարն ու մասնագետները ուսումնասիրեցին տեղանքը 20:0812 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 12. 2026 20:0212 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն կկրճատի իր զորակազմը Կոսովոյում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունում 19:5612 Հնս, 2026
  • Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին 19:5012 Հնս, 2026
  • Կատարողական 2025․ մշակույթի և սպորտի ոլորտում պետական ֆինանսավորումն աճել է 19:4412 Հնս, 2026
  • 5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան 19:3812 Հնս, 2026
  • Ալբանիայում բողոքում են Ջարեդ Քուշների հետ կապված նախագծի դեմ. BBC 19:3412 Հնս, 2026
  • Կլաստերային գլխացավ. վերահսկել կարելի է, բուժել՝ ոչ 19:2512 Հնս, 2026
  • ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ 19:1612 Հնս, 2026
  • Ռոբոտաշինության կենտրոն՝ Ագրարային համալսարանում 19:1012 Հնս, 2026
  • Կապիտալ ծախսերը 2018-ի համեմատությամբ 2025-ին աճել են շուրջ 102 անգամ. Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍՆ բյուջեի մասին 19:0212 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Քանդված կամուրջ, վնասված մեքենաներ. նախարարն այցելել է դեպքի վայր 19:0012 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն և Կենտրոնական Ասիան մտադիր են առաջ մղել կարևորագույն հանքանյութերի նախագծերը 18:5312 Հնս, 2026
  • Նորդիկ օրեր. անվտանգությունից՝ մշակույթ 18:4512 Հնս, 2026
  • Ջրամբարներում լցվածության մակարդակը գոհացնող է. ՏԿԵ նախարար 18:3612 Հնս, 2026
  • 2018-ի համեմատությամբ 2025-ին կրթության ֆինանսավորումն ավելացել է 141 տոկոսով. ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է բյուջեի կատարողականը 18:2512 Հնս, 2026
  • Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը և ՀՌՀ անդամը՝ 2025-ի բյուջեի կատարողականի մասին 18:1612 Հնս, 2026
  • Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել 18:0712 Հնս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 17:5712 Հնս, 2026
  • ՄԻՊ-ը և ՄԹ դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 17:5512 Հնս, 2026
  • Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 17:4812 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է սառեցված իրանական ակտիվներով փոխհատուցել Պարսից ծոցի երկրներին պատճառված վնասները. Բեսենթ 17:4212 Հնս, 2026
  • ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել 17:3312 Հնս, 2026
  • Առաջարկել ենք այդ անձանց նկատմամբ կիրառել կարգապահական տույժ. ԿԳՄՍ նախարարը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին 17:3312 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիան վերահաստատել է աջակցությունը ՀՀ-ի ժողովրդավարական կայունության ամրապնդմանը 17:2812 Հնս, 2026
  • Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 17:2812 Հնս, 2026
  • ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին 17:1912 Հնս, 2026
  • Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար 17:1512 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ընենց չլնի, որ սաղ օրը կանգնենք, 20 000 դրամ տան. ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում 17:0012 Հնս, 2026
  • Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. Լևոն Ազիզյան 16:5312 Հնս, 2026
  • Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:4812 Հնս, 2026
  • Կիևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի 16:3812 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանն Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թվականի ՇՄՆ բյուջեի կատարողականը 16:3712 Հնս, 2026
  • Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները 16:2612 Հնս, 2026
  • ՆԳ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդելը 16:1512 Հնս, 2026
  • «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր 16:0712 Հնս, 2026
  • ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները 15:5612 Հնս, 2026
  • Երկրաշարժ՝ Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Տավուշի մարզի որոշ բնակավայրերում 15:4512 Հնս, 2026
  • Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին 15:4012 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Կուբայի պետական նավթագազային ընկերության դեմ 15:3812 Հնս, 2026
  • Ընտրությունների արդյունքները Ձեր վարած քաղաքականության նկատմամբ հայ ժողովրդի բարձր վստահության հավաստումն են. Միրզիյոևը՝ Փաշինյանին 15:3212 Հնս, 2026
  • Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել 15:2712 Հնս, 2026
  • Տիգրան Վարդանյանի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 15:2412 Հնս, 2026
  • Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է 15:1812 Հնս, 2026
  • Սեյրան Օհանյանը դատարան չի ներկայացել. դատավորը որոշում է կայացրել հաջորդ դատական նիստին նրան հարկադրաբար ներկայացնել դատարան. Հակակոռուպցիոն դատարան 15:0512 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Իրավական հիմքեր չեմ տեսնում ընտրությունների արդյունքները բողոքարկելու. ՆԳ նախարար 15:0012 Հնս, 2026
  • Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը 14:5712 Հնս, 2026
  • Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի 14:4612 Հնս, 2026
  • Ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը 14:4312 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3412 Հնս, 2026
  • ԲՀԿ-ի՝ Վանաձորի շտաբի ներկայացուցիչը մի շարք ընտրողների ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել 14:2512 Հնս, 2026
  • «Գրանդ Մաստեր» ընկերությունը 2025-ին 10 մլրդ 125 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1612 Հնս, 2026
  • Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է, տեղի ունենա Եվրոպայում. Թրամփ 14:0712 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր 13:5812 Հնս, 2026
  • Հայաստանը կդառնա ԱԲ համաշխարհային հանգույց. Հրազդանում կգործարկվի Firebird-ի տվյալների կենտրոնը 13:4812 Հնս, 2026
  • ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր 13:3812 Հնս, 2026
  • Թրամփը Ազգային հետախուզության նոր տնօրենի թեկնածու է առաջադրել 13:3112 Հնս, 2026
  • Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին 13:2412 Հնս, 2026
  • Պետությունն արտադրողի կողքին է. Պապոյանը ներկայացրել է գյուղոլորտի՝ 2025 թվականի կատարողականը 13:1612 Հնս, 2026
  • ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Արփինե Սարգսյան 13:0912 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ընտրության արդյունքների ամփոփման գործընթացի վերաբերյալ 13:0012 Հնս, 2026
  • Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին 12:5312 Հնս, 2026
  • Երեխայի վիճակը արդեն փոփոխության է ենթարկվել, նա որոշակի տվյալներ է հաղորդել. ՆԳ նախարարը՝ օրգանիզմում թմրամիջոց հայտնաբերված երեխայի մասին 12:4812 Հնս, 2026
  • Գյուղացիական տնտեսությունները պետությունից նեղանալու որևէ պատճառ չունեն. էկոնոմիկայի նախարար 12:4112 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր 12:3412 Հնս, 2026
  • Իրանի արձագանքը՝ համաձայնության հասնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը 12:2612 Հնս, 2026
  • Կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը. ԿԸՀ 12:2112 Հնս, 2026
  • Սահմանազատումից հետո հնարավորություն կունենանք ավելի խոր ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները. ՇՄ նախարար 12:1512 Հնս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0612 Հնս, 2026
  • 2025-ին տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտում ծախսվել է 102,7 մլրդ դրամ. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ոլորտային ծրագրերը 12:0612 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ԿԸՀ ԱԺ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով 11:5912 Հնս, 2026
  • Կարծում եմ՝ առաջիկա 2-3 շաբաթներին Սևանա լճի մակարդակը կհասնի նախորդ տարվա ցուցանիշին. ՇՄ նախարար 11:5312 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4612 Հնս, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է 11:4412 Հնս, 2026
  • ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել 11:3612 Հնս, 2026
  • Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը գրեթե 100 տոկոսով է. ՇՄ նախարար 11:3212 Հնս, 2026
  • Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին 11:2612 Հնս, 2026
  • Տիգրան Ավինյանը՝ խցանումների, վերելակների, Նուբարաշենի աղբավայրի մասին 11:1912 Հնս, 2026
  • Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1712 Հնս, 2026
  • Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար 11:1212 Հնս, 2026
  • Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ ունեինք, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. ՏԿԵ նախարար 11:0312 Հնս, 2026
  • Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը 10:5412 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2 սմ-ով. Լևոն Ազիզյան 10:4912 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին 10:3812 Հնս, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին 10:2912 Հնս, 2026
  • Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը 10:1812 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | ԿԸՀ անհասկանալի որոշման պատճառով ՔՊ-ն 1224 քվե է կորցնում. Ալեքսանյան 10:0012 Հնս, 2026
  • Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություններ են կատարվել. նրան կանչել են ՔԿ 09:5012 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:4412 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015