Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի մարզում ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ապրիլը հռչակվել է Հայոց պատմության ամիս։ Հայոց մշակույթը, պատմությունն ու հայ համայնքը ներկայացնող միջոցառումները նպատակ ունեն ճանաչելի դարձնել հայերին, ներկայացնել ոչ միայն համալսարանի, այլև Միացյալ Նահանգների կյանքում նրանց ներդրումը: Միջոցառման շրջանակում հայ ուսանողները ներկայացրել են ազգային երաժշտություն, պար, նախատեսել նաև քննարկումներ ու դասախոսություններ:
Մանրամասները՝ Լիլիթ Սեդրակյանի ռեպորտաժում։