Ոռոգման ջուրը Թալին խոշորացված համայնքի Իրինդ գյուղի հիմնական խնդիրն է եղել երկար տարիներ: Ոռոգման ջրի միակ աղբյուրը Արագած սարի ձնհալից առաջացած ջրերն էին: Բացակայում էր ոռոգման ցանցը և նույնիսկ շատ անմխիթար վիճակում էր մոտակա ջրամբարը:
Խնդիրների հիմնական մասն արդեն անցյալում է շնորհիվ ոռոգման նոր ցանցի: Հերթը ջրամբարինն է: