Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը
հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։