Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»։
Համերգային ծրագրում հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Համերգին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։