Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ Քուվարիի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Դոհայում: Մասնակցել է Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին: Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:
«Ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում: Շարունակելու ենք գործակցությունը մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և այլ ուղղություններով:
Առողջապահության որակի ու պացիենտների ապահովությունը մեր առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից է, և այս առումով շատ հետաքրքիր էր լսել Կատարի փորձը»: