• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ 17:48
Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի... 15:10
Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի... 12:24
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:1127 Հնվ, 2023

Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները ներկայացվել են ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների թեմայով քննարկումը սկսվեց հիմնական զեկուցող շվեյցարացի Պիեր Ալեն Ֆրիդեզի ելույթով: Նա շեշտեց, որ Ադրբեջանը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի, պարտավոր է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ֆրիդեզը նաև մեջբերեց ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, ըստ որի Բաքուն պարտավոր է վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Հիմնվելով տարբեր աղբյուրներից ստացած տեղեկության վրա՝ զեկուցողն արձանագրեց, որ Արցախի բնակչությունն առերեսվել է խորացող մարդասիրական ճգնաժամի հետ և մնացել է առանց անհրաժեշտ հրատապ բժշկական ծառայությունների, գազը և էլեկտրականությունը մատակարարվում են խափանումներով:

Պիեր Ալեն Ֆրիդեզ (ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների հարցով զեկուցող) - Եռակողմ հայտարարության իրականացումը ռուսական խաղաղապահ ուժերի պարտավորությունն է, որոնք այս ընթացքում պասիվություն են դրսևորել: Հարցը, քննարկվել է ՄԻԵԴ-ում, այն բարձրացվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այնտեղ ելույթ ունեցող բոլոր երկրների ներկայացուցիչների ուղերձը հստակ էր՝ միջանցքի վերաբացումն անհրաժեշտ է՝ իրավիճակի հետագա սրացումից և մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար: Միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին շեշտել է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը կարևորվում են նաև Եվրախորհրդարանը հունվարի 19-ի հայտարարության մեջ: Այսպիսով՝ միջազգային հանրությունը մոբիլիզացվել է այս հարցով՝ որդեգրելով միասնական դիրքորոշում:

Ելույթի վերջում Ֆրիդեզը հույս հայտնեց, որ Լաչինի միջանցքն ի վերջո կվերաբացվի, և հնարավոր կլինի խուսափել մարդասիրական աղետից: Նրա խոսքով՝ գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է: Բաքուն պետք է կամ ապացուցի իր պնդումները՝ զեկուցողներին թույլատրելով փաստահավաք առաքելություն իրականացնել Լաչինի միջանցքում, կամ պետք է անհապաղ վերացնի շրջափակումը: Եթե մարդկային աղետ տեղի ունենա, Ադրբեջանի իշխանությունը ստիպած կլինի պատասխան տալ, եզրափակել է շվեյցարացի գործիչը:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արժանի է, որ իր հիմնարար իրավունքները հարգվեն՝ հայտարարել է Բորիանա Աբերգը։ Շվեդ պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ կառույցը ստիպված է նորից քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցը:

Բորիանա Աբերգ (ԵԽԽՎ-ում Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության անդամ) - Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչության տառապանքը ավելի մեծ ուշադրության է արժանի: Նրանք արժանի են, որ իրենց հիմնարար մարդու իրավունքները հարգվեն: Խնդիրը տարածքային ամբողջականությունը և Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ մարդու իրավունքները: Լեռնային Ղարաբաղի բնակիչները մրսում և տառապում են մթության մեջ: Դա նաև տեղեկատվական մթություն է, քանի որ հունվարի 12-ին համացանցի միակ մալուխը նույնպես վնասել էին այսպես կոչված ակտիվիստները:

Պատգամավորի խոսքով՝ չնայած գործադրվող ճնշումներին՝ Բաքուն արհամարհում է միջազգային հանրության կոչերը:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հետ խոսեն ազնվորեն և հավատով՝ որպես հարևաններ խաղաղ ապրելու համար, հայտարարեց բրիտանացի պատգամավոր Ջիլ Մորթիմերը:

Ջիլ Մորթիմեր (ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատվիրակության անդամ) - Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին կոչ եմ անում համախմբվելու ԵԱՀԿ-ի ջանքերի շուրջ` խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ներկայիս իրավիճակը տանում է դեպի հումանիտար աղետ, որից պետք է խուսափել: Այսպես կոչված ցուցարարները, որոնք փակել են Լաչինի միջանցքը, խորացնում են ճգնաժամը: Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչ տառապանքներ կկրեն երկու ժողովուրդները, եթե տարածաշրջանում նորից հակամարտություն բռնկվի: Հակամարտության սարսափելի և անխուսափելի հետևանքները կանխելու առաջին քայլը կարող է լինել Լաչինի միջանցքի բացումը:

Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, սակայն բոլորս էլ քաջ գիտենք, որ իրականացվում է շրջափակում, հայտարարեց հույն պատգամավոր Ջորջ Կատրուգալոսը:

Ջորջ Կատրուգալոս (ԵԽԽՎ-ում Հունաստանի խորհրդարանի պատվիրակության անդամ) - Այն փաստը, որ որոշ ծայրահեղ դեպքերում Կարմիր խաչի մեքենաներով հիվանդներ են տեղափոխվում Հայաստան, չի նշանակում, թե միջանցքը բաց է: Շրջափակման մասին են վկայում նաև Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նման պետությունների կողմից դատապարտող հայտարարությունները:

Կիպրոսցի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստատիուն Ադրբեջանին կոչ արեց՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Կոնստանտինոս Էֆստատիու (ԵԽԽՎ-ում Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության անդամ) - Լեռնային Ղարաբաղ հասանելիությունը և մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, և Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը: Այս իրավիճակը հարվածի տակ է դնում կարգավորման փխրուն գործընթացը և կարող է հանգեցնել բռնությունների վերսկսման:

Անդրադառնալով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին՝ պատգամավորն այն որակեց «ցեղասպան գործողություն», քանի որ Ադրբեջանի գործողությունները վտանգել են էթնիկ խմբի գոյությունը:

Ֆինլանդացի պատգամավոր Կիմմո Կիլյունենը մտահոգություն հայտնեց արգելափակման կապակցությամբ։ Նա նշեց, որ դա կարող է վերածվել հումանիտար աղետի:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ Կիլյունենն առաջարկեց անկողմնակալ միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել տարածաշրջանում՝ իրավիճակը գնահատելու համար: Նա պատրաստակամություն հայտնեց, որպես Հայաստանի հարցով համազեկուցող, անձամբ մեկնել և տեղում ծանոթանալ իրավիճակին:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը շեշտեց, որ Ադրբեջանը փաստացի խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, ինչպես նաև անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ հայտարարություններին:

Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - 46 օր է՝ ճանապարհը փակ է, չկան գազ ու էլեկտրականություն, քանի որ Ադրբեջանը խափանել է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Իհարկե, Ադրբեջանը սա կհերքի, և մեր ադրբեջանցի գործընկերները կսկսեն փաստեր բերել, որ չկա շրջափակում, և կսկսեն արդարացնել շրջափակումն այսպես կոչված էկոակտիվիստների փաստով: Այս ամենը ստուգելու մեկ տարբերակ կա։ Եկեք ենթադրենք, որ հայերը բոլորին խաբում են, խաբում են ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային, Իրանին, Միացյալ Թագավորությանը, ԵԱՀԿ-ին, ԵԽ-ին, Կարմիր խաչին, որ կա շրջափակում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է համաձայնի, որ այս կառույցը փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք։ Դա մեր ադրբեջանցի գործընկերների համար միակ տարբերակը կլինի ապացուցելու, որ մենք սխալ մեղադրանքներ ենք հնչեցնում: Եթե նրանք չեն համաձայնում, դա նշանակում է՝ ցանկանում են ցեղասպանություն իրականացնել, մաքրել Լեռնային Ղարաբաղը հայկական բնակչությունից։

Ըստ Ռուբինյանի՝ ստեղծված իրավիճակում Եվրախորհուրդը պետք է գործի համապատասխանաբար և քայլեր ձեռնարկի այդ ամենը կանխելու համար:

ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Զեքի Հաքան Սըդալըն կրկնեց ադրբեջանական խոսույթը, թե իբր Արցախի բնակչությունը չունի նույնիսկ սննդամթերքի հասանելիության խնդիր: Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները միաբերան փորձեցին հերքել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի գոյությունը: Իսկ Քամալ Ջաֆարովը պնդեց, թե իբր որոշ ուժեր սրում են Լաչինի միջանցքի իրավիճակը՝ աշխարհի ուշադրությունն Ուկրաինայի հակամարտությունից շեղելու նպատակով: Ըստ նրա՝ անցած ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցել է հազարից ավելի մեքենա, այդ թվում՝ խաղաղապահների, Կարմիր խաչի, իբր, նույնիսկ՝ հայկական քաղաքացիական մեքենաներ:

Ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին արձագանքեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի իրական խնդիրը հայերի հեռացումն է իրենց հայրենիքից: Նա կոչ արեց միասին հասկանալ՝ ինչ է կատարվում Լաչինի միջանցքի շուրջ:

Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Եթե միջանցքը արգելափակողները էկոակտիվիստներ են, ո՞րն է նրանց պահանջը: Եթե նրանք ուզում են ինչ-որ բան կարգավորել, ո՞րն է կառավարության պահանջը: Եթե խնդիրն անձինք են, ապա ովքե՞ր: Եթե միջանցքը բաց է, ինչու՞ է հիվանդներին միայն Կարմիր խաչը տեղափոխում: Համաձայն եմ հնչած այն կարծիքներին, որ Ադրբեջանի իրական նպատակը ցեղասպանությունն է:

Պատգամավորը կոչ արեց ցանկացած մակարդակի առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ աշխարհին ցույց տալու, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, և նշեց, որ Հայաստանը և հայերը պատրաստ են հնարավորինս աջակցել նման առաքելությանը:

Հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցմանը:

Հայկ Մամիջանյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Կարծում եք՝ հնարավո՞ր է գազատարով կամ ինտերնետի մալուխներով զինամթերք տեղափոխել: Շրջափակման միակ պատճառը էթնիկ զտումների համար հող նախապատրաստելն է: Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ հայրենիք:

Մամիջանյանը շեշտեց՝ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու իր հայրենի հողում և իրավունք ունի ինքնորոշվելու:

Իսպանացի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեյնոն էլ կոչ արեց միջազգային կազմակերպություններին լինել այնքան ուժեղ, որպեսզի թույլ չտալ մի իրավիճակ, երբ իրեն ուժեղ համարող որևէ մեկը փորձի ստեղծել նոր հակամարտություն և նոր ստատուս քվո:

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը: Քննարկումներից հետո այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Հեղինակ`Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ52
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը 18:2328 Հնս, 2026
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցցանցերում տարածված տեղեկությունները Բագրատաշենի մաքսակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4927 Հնս, 2026
  • Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան 08:3527 Հնս, 2026
  • Սպիտակ քաղաքում գազանջատումներ կինեն 08:1127 Հնս, 2026
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026
  • Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը 00:1127 Հնս, 2026
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում 23:4926 Հնս, 2026
  • «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը 23:1226 Հնս, 2026
  • 8 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության օլիմպիադայից 23:0026 Հնս, 2026
  • Սահմանել ընտրելու իրավունքի ցենզ, թե ոչ. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 22:5126 Հնս, 2026
  • Կներդրվի թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ 22:4326 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015