Կովկասի բնության հիմնադրամը (CNF) «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հատկացված միջոցներից երկու ամենագնաց ավտոմեքենաներ է գնել, ինչը կդյուրացնի արգելոցի թե վարչական, թե դաշտային աշխատանքները։ Այդ մասին տեղեկացնում են հիմնադրամից և հիշեցնում, որ 2025 թվականի ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցը CNF-ի կողմից ստացել էր 130 հազար եվրո գումար։