Շվեդիայի իշխանությունները մտադիր են դադարեցնել մի քանի երկրի զարգացման ծրագրերի ֆինանսավորումը՝ Ուկրաինային միջոցներ հատկացնելու նպատակով, ուրբաթ հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Կառավարությունը որոշել է աստիճանաբար դադարեցնել Զիմբաբվեին, Տանզանիային, Մոզամբիկին, Լիբերիային և Բոլիվիային տրամադրվող զարգացման օգնությունը՝ Ուկրաինային առաջնահերթություն տալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ միջոցների վերաբաշխումը թույլ կտա 2026 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը հասցնել 10 մլրդ շվեդական կրոնի (մոտ 1 մլրդ դոլարի):
Հուլիսին Շվեդիայի իշխանությունները Ուկրաինային են փոխանցել մոտ 180 միլիոն դոլար՝ փակելով Աֆղանստանի, Ասիայի և Օվկիանիայի երկրների հետ մի քանի օգնության ծրագրեր։