Գեղարքունիքի գյուղատնտեսներն այս տարի առանձնապես չեն դժգոհում կարտոֆիլի բերքատվությունից, բայց իրենց սպասելիքներն էլ չեն արդարացել՝ բերքը հերիքել է միայն ներքին վաճառքին: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր մասնագետն ասել է, որ դեռ անցած տարի բերքի մի մեծ հատված արտահանվում էր Ռուսաստանի Դաշնություն, այս տարի անձրևների պակասն արել է իր սև գործը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան