Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Սպիտակ տան թիմի հետ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Ուշակովը բովանդակալից է որակել Կրեմլում դեկտեմբերի 2-ին կայացած բանակցությունները՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները կշարունակվեն։
Պաշտոնյան նաև նշել է, որ ռազմադաշտում ռուսական բանակի հաջողությունները դրական ազդեցություն են ունեցել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա։ «Ինչ վերաբերում է Պուտին-Թրամփ հանդիպման կամ հեռախոսային զրույցի հնարավորությանը, դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն: Հնարավոր է՝ դա տեղի ունենա շատ շուտով»,- հավելել է Ուշակովը։
Նա տեղեկացրել է, որ այժմ սպասում են կարգավորման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանն ամերիկյան կողմի արձագանքին:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: