«Ադրբեջանի երկաթուղիներն» ավարտել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցման և արդիականացման նախագծային աշխատանքները։ Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության փոխնախագահ Արիֆ Աղաևը։
Նա նշել է, որ ներկայումս շինարարություն է սկսվել Հայաստանի հետ սահմանի մոտ՝ Օրդուբադի շրջանի Սալամմելիք կայարանի տարածքում։ «Շինարարական աշխատանքները ներառում են 188 կմ երկարությամբ երկաթուղային գիծ։ Նպատակն է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր երկաթուղային ցանց։ Վերանորոգման ավարտից հետո երկաթուղու տարեկան թողունակությունը կկազմի 15 միլիոն տոննա»,- ասել է նա։
Պաշտոնյան հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Իլհամ Ալիևը ստորագրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) բացման վերաբերյալ պատմական համաձայնագիրը, որի շրջանակներում կվերականգնվի ուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցությունը՝ դառնալով Հյուսիս-հարավ տրանսպորտային երթուղու հիմնական ճյուղերից մեկը: