Ադրբեջանը և Հայաստանը հարաբերությունների ամենախաղաղ շրջանն են ապրում, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում: Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները գտնվում են առավել հանգիստ և կայուն փուլում:
Բայրամովն ընդգծել է Երևանը և Բաքուն առաջ են շարժվում՝ իրականացնելով տարբեր քայլեր կառավարական, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության մակարդակներում՝ տարբեր ձևաչափերով։
«Որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանը միակողմանիորեն չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Այս նվաճումները հստակ ցույց են տալիս, որ երկկողմ ուղիղ բանակցությունները առաջ շարժվելու լավագույն ուղին են»,- նշել է նա:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան