Օրերս Ստամբուլում անցկացված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի ընթացքում երկկողմ հանդիպում էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները: Ընձեռված այս հնարավորության ընթացքում քննարկվել են խաղաղության օրակարգը, վաշինգտոնյան պայմանավորվածությունները: Հայաստանի պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ամփոփելով հանդիպումը, նշել է՝ ադրբեջանական կողմը չի հերքել, որ Հայաստանի տարածքով TRIPP-ից բացի այլ անունով ճանապարհ չի լինելու:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան