Հռոմի Լևոն 14-րդ Պապի առաքելական այցը Լիբանան հույս է ներշնչել պատերազմի, տնտեսական և քաղաքական ճգնաժամի և 2020 թ. մահաբեր պայթյունի հետևանքները դեռևս ամբողջովին չհաղթահարած ժողովրդի համար: Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետի օրակարգը հագեցած է եղել: Նա հանդիպել է բազմազգ և բազմակրոն երկրի աշխարհիկ և հոգևոր ղեկավարների հետ, մատուցել սուրբ պատարագ, որին ներկա է եղել 100 հազարից ավելի հավատացյալ:
Պոնտիֆիկոսի այցի գլխավոր ուղերձները՝ Փաթիլ Մկրտիչյանի ռեպորտաժում: