«Ադրբեջանի երկաթուղիներն» ավարտել է Նախիջևանում երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցման և արդիականացման նախագծային աշխատանքները։ Ընկերության փոխնախագահ Արիֆ Աղաևը նշել է, որ ներկայումս շինարարություն է սկսվել Հայաստանի հետ սահմանի մոտ՝ Օրդուբադի շրջանի Սալամմելիք կայարանի տարածքում։
«Շինարարական աշխատանքները ներառում են 188 կմ երկարությամբ երկաթգիծ։ Նպատակ ունենք ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր երկաթուղային ցանց։ Վերանորոգման ավարտից հետո երկաթուղու տարեկան թողունակությունը կկազմի 15 միլիոն տոննա»,- մանրամասնել է պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը, որի շրջանակում կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը՝ դառնալով Հյուսիս-հարավի հիմնական ճյուղերից մեկը:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: