ՆԱՏՕ-ն Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության պլանավորման պատասխանատվությունը Բրունսումի (Նիդերլանդներ) իր օպերատիվ շտաբից կփոխանցի ԱՄՆ-ի Նորֆոլկի հրամանատարությանը: Համապատասխան հայտարարություն է արել Եվրոպայում դաշնակից ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը:
Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 5-ին, որի առիթով արարողություն տեղի կունենա Ֆինլանդիայում: Տեղափոխման մասին որոշումը բացատրել են նրանով, որ ՆԱՏՕ-ի հակառակորդները «խմբավորված են ամբողջ աշխարհում, ուստի չափազանց կարևոր է առավելագույնս ամրապնդել եվրատլանտյան տարածաշրջանը և դաշինքի դիրքերը հյուսիսում»: Նշվում է, որ Նորֆոլկում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբն արդեն պատասխանատու է Ատլանտյան օվկիանոսի, Արկտիկայի, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Միացյալ Թագավորության անվտանգության համար:
«ՆԱՏՕ-ի համատեղ ուժերի հրամանատարության տեսանկյունից Նորֆոլկը ռազմավարական կամուրջ է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև, որը պաշտպանում է ոչ միայն մեր ծովային հաղորդակցությունները», - նշել է Գրինկևիչը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է dpa գործակալությունը, Գերմանիայի և ՆԱՏՕ-ի Արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը կմնա Բրունսումի շտաբին։