ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող ևս մեկ մոտորանավակ՝ սպանելով չորս մարդու։ Ըստ հաղորդագրությունների՝ գործողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ՝ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հրամանով։
Օգոստոսից ի վեր, երբ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրեց ուժ կիրառել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար կասկածվողների դեմ, սպանվել է ավելի քան 80 մարդ։
Այդ գործողություններից մի քանիսը դարձել են նախաքննության առարկա։ ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ բոլոր մաքսանենգներին վերացնելու ուղղակի հրամաններ չեն ստացել։
Սակայն Թրամփի վարչակազմը պնդել է, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ է թմրակարտելների դեմ, ինչն արդարացնում է ուժի կիրառումը։
Վաշինգտոնը շարունակում է պահպանել զգալի ռազմածովային ուժեր Վենեսուելայի ափերի մոտ, իսկ ավելի վաղ հայտարարել էր այդ երկրի օդային տարածքը փակելու մասին։
Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել մի երկրի, որը թմրանյութերի և անօրինական ներգաղթի աղբյուր է համարում։ ԱՄՆ իշխանությունները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին անվանում են ամենամեծ թմրակարտելներից մեկի ղեկավար։