Փոքր բիզնեսը կարևորագույն դեր ունի երկրի ներառական տնտեսության զարգացման, սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում։ Այս համոզմամբ է «Իմ քայլը» հիմնադրամը աջակցում ոլորտի ներկայացուցիչներին՝ հաղթահարել զարգացման ճանապարհին ի հայտ եկած խոչընդոտները: «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի «Երիտասարդի երազանք» նախագծի 58 շահառուները ոչ միայն ֆինանսական աջակցություն են ստացել, այլև անհրաժեշտ ռեսուրսներ ու մասնագիտական վերապատրաստում:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: