«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցները 2025 թվականի երրորդ եռամսյակում հավաքագրվել են 603 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։
Հետազոտվել են միջպետական նշանակության 358.1 կմ և հանրապետական նշանակության 244.9 կմ ավտոմոբիլային ճանապարհահատվածներ։
Հետազոտություններ են կատարվել Մ-4, Մ-6, Մ-8, Մ-10 միջպետական և Հ-4, Հ-6, Հ-7, Հ-28, Հ-32, Հ-61, Հ-70, Հ-86 հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։
Հավաքագրված տվյալները վերլուծելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու համար։