Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք: Այս մասին
1lurer.am-ին հայտնում են ՔԿ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ
միջնորդություն էր ներկայացվել դատարան:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»,-
1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին Քննչական կոմիտեից: