Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները մեծ հեռանկարներ են ստեղծում տարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտում` հայտարարել է Ղազախստանում պաշտոնական այցով գտնվող Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նրա խոսքով՝ ապրիլին կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել արագացնել Միջին միջանցքի զարգացումը։
«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ևս նոր հնարավորություններ է բացում Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար, որը կապում է Ասիան Եվրոպայի հետ և ապահովում ելք Սև ծով», - նշել է Կոշտան։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան