Դեկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր:
Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են սերժանտական երկրորդ սերնդի զինծառայողները և սերժանտների հարազատները։