ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Էլիզա Սպիրոպալի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։
Ընդգծելով երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունը՝ Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։
Անդրադարձ է կատարվել ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցերի. ԱԳ նախարարներն ընդգծել են ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։