Օնլայն շորթումներ մեր երկրում այս պահին ամենաշատն արվում են list.am կայքի միջոցով: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է՝ բոլոր դեպքերում զգուշավորություն դրսևորել որևէ կայքում ապրանքի վաճառքի կամ ծառայության հայտարարություն տեղադրելիս: Ռոբոտ-խաբեբաները, որ ռուսախոս էին, արդեն հայատառ են առաջարկներ անում: Կապ հաստատում են Վոթսափով, ֆեյսբուքով կամ Ինստագրամով։ Հիմնական գործառույթը համոզելն է լրացնել անձնական տվյալներ։
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության մասնագետ) - Ինչ ուզում ես վաճառի՝ մանիկյուր, գարձիրոբ թե տուն, ու խոսակցությունը գնում ա սենց. «Ես հեռու եմ՝ Կապան, ՌԴ», որ հնարավոր չէ հանդիպել: Ասում է՝ կա՛մ ես նախնական գումար տամ, որ դուք չհանձնեք բնակարանը, կա՛մ ապրանքը առնում եմ, դուք ուղարկեք «Հայփոստով», ու մարդուն ուղարկում են հղում, կեղծ «Հայփոստ», կեղծ առքա վճարման համակարգ:
Ստացվում է, որ կեղծ կայքը, ներկայանալով իրականի փոխարեն, մարդկանցից բանկային տվյալներ է խնդրում, ու բազմաթիվ քաղաքացիներ ոչ միայն տալիս են, այլև միամտաբար պատասխանում մինչև վերջին հարցին:
Սամվել Մարտիրոսյան - Հարց են տալիս՝ քարտի մնացորդը ինչքան է, որ իմանան՝ ինչքան քաշեն: Կան դեպքեր, որ բավականին շատ գումարներ են տանում, միլիոններ, ու հետո արդեն գնում է շղթայով, հետո էդ փողը հետ բերել կարող եք մոռանալ:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ճշգրիտ վիճակագրություն չկա, թե քանի քաղաքացի է տուժում առցանց հարթակների խաբեություններից այն պարզ պատճառով, որ տուժողներից շատերը չգիտեն՝ ում դիմել: Որոշները վստահ են, որ կորցրածը վերադարձնելը 0 հավանականություն ունի, մի մասն էլ ուղղակի չի նկատում, որ գումար է պակասել քարտից:
Սամվել Մարտիրոսյան - Խոսքը հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավորների մասին է, կորուստները միլիոնավոր դոլարների է հասնում տարեկան:
Օնլայն շորթումների 2-րդ հորիզանականում գայթակղիչ նվերների առաջարկների միջոցով արվողներն են: Օրինակ՝ իբր, ինչ-որ սուպերմարկետ կամ բրենդային խանութ տոնում է իր տարեդարձը, կամ դուք խանութի մեկ միլիոներորդ հաճախորդն եք, և անհարաժեշտ է նվեր-գումարը փոխանցել: Այստեղ ևս առաջ է գալիս բանկային տվյալների խնդիրը, որը րոպեների ընթացքում քաղաքացիներից շատերը փոխանցում են խոստացված նվերը ստանալու համար: Այսքանով խարդախները չեն բավարարվում, հորդորում են՝ հղումը ուղարկել տասը ընկերոջ, ու ստացվում է, որ անզգույշ մարդը ոչ միայն իրեն է վնաս տալիս, այլև՝ շրջապատին:
Սամվել Մարտիրոսյան - Մարդկանց մոտ էս ամեն ինչը լինում է նրանից, որ մարդիկ շտապում են, նրանց ոտքերը թուլանում են, որ էս է՝ մի միլիոն դոլար են տալու, մյուսը ուզում է արագ տունը հանձնի կամ ապրանքից ձերբազատվի:
Օնլայն շորթման մեկ այլ տարբերակ է օդից փողը՝ անհայտ մարդուց ժառանգության փոխանցումը:
Սամվել Մարտիրոսյան - Ինչ-որ մեկը գրում է, որ այրի է, ուզում է ժառանգություն քեզ տալ, անծանոթ մարդը սկսում է քեզ միլիոններ տալ: Ում կարողանում՝ ուղարկում են, 10 միլիոնից կես տոկոսն էլ հավատա, արդեն բան է: Մարդիկ որ հավատում են, որ իրենց 647 միլիոն դոլար են տալու, հետո ասում են, որ 75 դոլար ուղարկի, հաշիվ բացենք, ասում են՝ նոտարի փող է պետք, 170 դոլար ժեկից թուղթ... Հնարավորինս քամում են, մինչև մարդը հասկանում է, իսկ լինում են դեպքեր, որ շատ ուշ են հասկանում:
Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝ խաբեության զոհ չդառնալու լավագույն տարբերակը ուշադրությունն է. չնչին կասկածի դեպքում անհրաժեշտ է որոնել, գտնել կայքը, որի միջոցով արվում է առաջարկը, իրական կայքի հետ համեմատել, տառ-տառ ստուգել: Մեդիափորձագետը վստահեցնում է՝ եթե մարդկանց մեդիագրագիտությունը չբարձրանա, միայն ոստիակնության պայքարը բավարար չէ, քանի որ մի խմբի ձերբակալությունից հետո մյուս խումբն է գործի անցնում, այն էլ՝ րոպեների ընթացքում: