Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը, որը մայիսի 11-12-ը գտնվել է Երևանում, հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։
ԵԽԽՎ պատվիրակությունը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել Հայաստանի քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի ու ավելի բարդ և համակարգային բնույթի վերաբերյալ:
ԵԽԽՎ պատվիրակությունը նաև Հայաստանի իշխանություններին կոչ է արել ակտիվացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու և բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը։
Հայտարարության մեջ պատվիրակությունը ողջունել է Հայաստանի իրավական և կարգավորող շրջանակը՝ անտեղի ազդեցությանը հակազդելու համար։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: